Ռեստորանները պետք է բավարարեն մի քանի պահանջ, այդ թվում՝ քաղաքացիների ջերմաչափումը
Ռեստորանները պետք է բավարարեն մի քանի պահանջ, այդ թվում՝ քաղաքացիների ջերմաչափումը

Աշխատանքները վերսկսելու համար ռեստորանները պետք է բավարարեն մի քանի պահանջ: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Աշխատանքային պայմանների տեսչության բաժնի պետ Բեքա Փերաձեն:

Նրա խոսքով, այդ պահանջների թվում է քաղաքացիների ջերմաչափումը և հեռավորության պահպանումը:

Վրաստանi ռեստորանների ասոցիացիայի հիմնադիր Կոտե Գաբրիչիձեն հայտարարում է, որ ռեստորանային բիզնեսը շատ հաջող հարաբերություններ ունի կառավարության հետ և ընթանում է աշխատանքը կանոնակարգերի մշակման շուրջ:

Նրա խոսքով, կանոնակարգերը վերաբերում են ինչպես բաց, այնպես էլ ներսի աշխատանքների համար, երբ բացեն փակ տարածքները:

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան