Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև կայացել է հեռախոսազրույց
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացել է հեռախոսազրույց: Այս մասին տեղեկությունը տարածել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Էրդողանը Պուտինին ասել է, որ Հայաստանը պետք է լքի Լեռնային Ղարաբաղի տարածքը, ինչպես նաև վերադառնա բանակցային սեղանին:
Բացի այդ, Կրեմլի կայքում նշված է, որ Էրդողանի ու Պուտինի բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահը Թուրքիայի առաջնորդին տեղեկացրել է նրա ու Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ խորհրդակցությունների մասին: Զրույցը վերաբերել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, բանակը գրավել է Շուշին:
Հայաստանում ասում են, որ Շուշիի մոտակայքում մարտերը շարունակվում են: