Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վոլոդիմիր Զլենսկու հետ քննարկել է ռուս-ուկրաինական պատերազմը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զլենսկիի հետ քննարկել է ռուս-ուկրաինական պատերազմը։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հենվելով Նախագահի հաղորդակցությունների կառավարման ծառայության վրա։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ Էրդողանը Ուկրաինայի նախագահի հետ քննարկել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի և Սև ծովով հացահատիկի արտահանման անվտանգ միջանցքների ստեղծման հարցերը։
Էրդողանն իր ուկրաինացի գործընկերոջն ասել է, որ իր ամենամեծ ցանկությունն է Ուկրաինայում խաղաղություն հաստատելը և նշել, որ աշխատանքը շարունակվում է ՄԱԿ-ի կողմից ներկայացված ուկրաինական հացահատիկը համաշխարհային շուկա արտահանելու ծրագրի վրա։
Միաժամանակ նախագահը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների լուծումը պետք է արվի դիվանագիտական ճանապարհով, իսկ դրա համար անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել՝ ներառյալ ներգրավվածությունն ու միջնորդությունը Ստամբուլի գործընթացի վերսկսման համար։