Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Ինչպես նշում է Էրդողանն իր շնորհավորական նամակում, լիովին վստահ է, որ երկկողմ հարաբերություններն ու սերտ համագործակցությունը երկու երկրների միջև էլ ավելի կզարգանան։

«Հարգելի նորընտիր նախագահ, իմ և իմ ժողովրդի անունից անկեղծորեն շնորհավորում եմ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Վրաստանի հետ սերտ հարևանությունն ու ռազմավարական գործընկերությունը մեզ կապում են։ Մաղթում եմ Ձեզ հաջողություն այս պատվաբեր պարտքի կատարման գործում։ Լիովին վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք էլ ավելի կզարգացնենք մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները և սերտ համագործակցությունը, ինչը համահունչ է մեր արտաքին շահերին և ծառայում է տարածաշրջանի բարգավաճման ապահովմանը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ կրկին փոխանցել իմ բարեմաղթանքները։ Ձեր Գերազանցությանը մաղթում եմ առողջություն և բարօրություն, իսկ բարեկամ Վրաստանի ժողովրդին՝ վերածնունդ և երջանկություն»,- ասված է Էրդողանի շնորհավորական նամակում, որը տարածում է «Վրացական երազանք»-ի մամուլի քարտուղարությունը։