Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջում է չեղարկել Ստամբուլում քաղաքապետի ընտրությունների արդյունքները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջում է չեղարկել Ստամբուլում քաղաքապետի ընտրությունների արդյունքները: Այս մասին լրատվությունը տարածում է «Դեյլի Սաբահ» թերթը:
Ինչպես հայտարարում է Էրդողանը, օրենքի համաձայն ընտրատեղամասերի մոտ պետք է աշխատեն միայն պետական աշխատողները, սակայն որոշ ընտրատեղամասում այս կարգը չի պահպանվել:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մունիցիպալ ընտրությունները տեղի են ունեցել մարտի 31-ին: Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել «ժողովրդական դեմոկրատական կուսակցության» թեկնածու Էկրեմ Իմամողլուն: Նա նախկին վարչապետ Բինալի Իլդիրիմին հաղթել է 15 000 ձայնով:
Ապրիլի 9-ին իշխող կուսակցությունը դիմել է Թուրքիայի գերագույն խորհրդին և պահանջել ընտրությունների կրկնակի անցկացում: