Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Մենք այլևս չենք ցանկանում կոնֆլիկտ Հարավային Կովկասում, այլ ուզում ենք խաղաղություն, տարածաշրջանում մշտական խաղաղությունը շահավետ կլինի բոլորի համար
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է․ «Մենք այլևս չենք ցանկանում կոնֆլիկտ Հարավային Կովկասում, այլ ցանկանում ենք խաղաղություն։ Տարածաշրջանում մշտական խաղաղությունը բոլորի համար շահավետ կլինի»։
Թուրքիայի նախագահը նշեց, որ Անկարան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին և ուրախ է, որ հորիզոնում խաղաղություն է նշմարվում։ Էրդողանի խոսքով, Թուրքիան իր անհրաժեշտ ներդրումն է բերում և ընդգծեց, որ խաղաղության ձեռքբերումը արժեքավոր կլինի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի համար։
Նա հավելեց, որ Թուրքիան զգուշորեն շարժվում է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացով։ Էրդողանը նշեց Զանգեզուրի ճանապարհի կարևորությունը, որը ոչ միայն կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ, այլ նաև հանդիսանում է ինտեգրման նոր ուղի թյուրքական աշխարհի հետ Թուրքիայի տարածքով։ Նա ակնկալում է, որ Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք ծառայում են տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման հաստատմանը։