Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է անում Ռուսաստանին և Ուկրաինային օգտվել հնարավորությունից և պատրաստակամություն է հայտնում ընդունել կողմերին բանակցությունների համար

21:59, 12.05.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է անում Ռուսաստանին և Ուկրաինային օգտվել առիթից և հայտնում է իր պատրաստակամությունը՝ հյուրընկալելու կողմերին բանակցությունների համար։ Այս մասին Էրդողանը հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Վերջին շփումների շնորհիվ նոր հնարավորությունների պատուհան է բացվել։ Մենք հույս ունենք, որ այս հնարավորությունները չեն բաց թողնվի», – BBC-ի փոխանցմամբ ասել է Էրդողանը։

Առաջնորդները քննարկել են նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ։

Նմանատիպ