Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրակլի Ղարիբաշվիլիին ու վրաց ժողովրդին շնորհավորում է Անկախության օրվա առթիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին շնորհավորում է ՝ Վրաստանի Անկախության օրվա առթիվ:
Իր շնորհավորական նամակում Թուրքիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը, սերտ բարիդրացիական հարաբերությունները և ռազմավարական համագործակցությունը կշարունակվեն նաև ապագայում:
«Թուրք ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձերդ գերազանցությանը և վրաց ժողովրդին` Վրաստանի Անկախության օրվա առթիվ: Հավատում եմ, որ մեր ժողովուրդների բարեկամության և ընդհանուր շահերի հիման վրա ապագայում կշարունակվեն մեր միջև անընդհատ աճող բարիդրացիական հարաբերությունները և ռազմավարական համագործակցությունը, ինչը նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման գործում», – ասված է նամակում:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունում է Վրաստանի վարչապետի այցը Թուրքիա, որը տեղի կունենա հունիսի 1-ին:
«Ուրախ եմ, որ 2021 թվականի հունիսի 1-ին, մեր երկիր կատարած ձեր այցի ընթացքում, մենք հնարավորություն կունենանք քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մեր տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունները: Օգտվելով առիթից ցանկանում եմ ձեր գերազանցությանը քաջառողջություն և երջանկություն, ինչպես նաև բարեկամ վրացի ժողովրդին բարեկեցություն մաղթել», – ասված է Թուրքիայի նախագահի շնորհավորական ուղերձում:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: