Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը կարող է դադարեցվել լուրջ բանակցությունների միջոցով, սակայն Իսրայելի դիրքորոշումը խաթարում է դիվանագիտական ջանքերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցումը հնարավոր է երկխոսության և լուրջ բանակցությունների միջոցով։
Սակայն, նրա խոսքով, Իսրայելի դիրքորոշումը թուլացնում է դիվանագիտական ջանքերը։ Այս մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանն խոսել է հեռուստաուղերձի ժամանակ։
Էրդողանի գնահատմամբ՝ անթույլատրելի է, որ Իսրայելի անզիջում, մաքսիմալիստական և ռադիկալ դիրքորոշումը տապալի դիվանագիտական լուծումները։
«Ոչ մի երկիր, որն աշխարհում խաղաղությունն ու կայունությունը համարում է արժեք, չպետք է շարունակի բորբոքել այն կրակը, որն Իսրայելն անարդարացիորեն բռնկել է մեր տարածաշրջանում», – նշել է Թուրքիայի նախագահը։