Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել Գերմանիայի Բունդեսթագի փոխխոսնակին

13:41, 30.09.2022

Թուրքիայի նախագահը դատի է տվել Գերմանիայի Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիցկիին, ով Ռեջեփ Թայիփ Էրդողանին «կոյուղու առնետ» է անվանել։

Թուրքիայի նախագահի փաստաբանը բողոք է ներկայացրել Գերմանիայի դատախազություն՝ վիրավորանքի և զրպարտության համար։

Ինքը՝ Կուբիցկին, «կոյուղու առնետը» «փոքրիկ, սրամիտ, բայց խելացի արարած է», որը հայտնվում է մանկական պատմվածքներում։

Բունդեսթագի փոխխոսնակը հիշեց նաև «կոյուղու առնետ» խաղը և «Ռատատույ» ֆիլմը։

Էրդողանի փաստաբանի խոսքով՝ Կուբիցկին գիտի, որ Էրդողանի հետ կապված «կոյուղու առնետ» արտահայտությունը «քրեական հանցագործություն է»։

Ինչպես գրում են գերմանական լրատվամիջոցները, Բունդեսթագի փոխխոսնակի վիրավորական հայտարարությունների պատճառով Թուրքիան իր մոտ է կանչել Գերմանիայի դեսպանին։ Ներքին Սաքսոնիայում կուսակցական քարոզարշավի ժամանակ Կուբիցկին քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ փախստականների ճգնաժամի կապակցությամբ: Կուբիցկին Էրդողանին անվանել է «կոյուղու առնետ» և մեղադրել Թուրքիայի կառավարությանը հաջորդ միգրացիոն ճգնաժամը միտումնավոր հրահրելու մեջ։

Նմանատիպ