Ռեջեփ Թայիփ Էրդողան. Մենք ցանկանում ենք, որ Անդրկասպյան միջանցքի նախաձեռնությունը համատեղելի լինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ

16:00, 01.09.2026

Մենք ցանկանում ենք, որ Անդրկասպյան միջանցքը համատեղելի լինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ, Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան կձգտի խորացնել համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ, որին նա անվանել է «ծագող աստղ»։

«ՇՀԿ-ն, որը ներկայացնում է 3.5 միլիարդ մարդու և 35 տրիլիոն դոլար համախառն ներքին արդյունք, բազմաբևեռ կարգի անփոխարինելի տարր է», – հավելել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում հակամարտությունները երկխոսության և դիվանագիտության միջոցով լուծելու համար և շարունակելու է աշխատել ամբողջ աշխարհում խաղաղության, հանգստության և կայունության համար։

«Մենք կարծում ենք, որ կազմակերպությունը կարևոր դեր կխաղա ոչ միայն խաղաղության և կայունության ապահովման, այլև անվտանգ տրանսպորտային միջանցքների ստեղծման և էներգամատակարարման անվտանգության ապահովման գործում», – ասել է Էրդողանը։

Նմանատիպ