Ռեջեփ Թայիփ Էրդողան. Իրանի շուրջ հակամարտությունը մտել է գեոստրատեգիական փակուղի
Ռեջեփ Թայիփ Էրդողան. Իրանի շուրջ հակամարտությունը մտել է գեոստրատեգիական փակուղի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության համաձայն՝ Իրանի շուրջ հակամարտությունը մտել է գեոստրատեգիական փակուղի։

Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է ակտիվացնի ջանքերը պատերազմն ավարտելու համար։

Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Էրդողանը և Մարկ Ռյուտեն քննարկել են տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ին առնչվող հարցեր։