Ռեջեփ Թայիփ Էրդողան. Ղարաբաղում հաղթանակը ոչ միայն Ադրբեջանի, այլև թյուրքական աշխարհի հաղթանակն էր
Ղարաբաղի հաղթանակը ոչ միայն Ադրբեջանի, այլև թյուրքական աշխարհի հաղթանակ էր, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ Թուրքիայի նախագահի՝ հաղթանակից հետո տարածաշրջանում խաղաղության քամի է փչում, և Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում է Ադրբեջանի հետ համաժամանակյա։
«Ներկայումս, իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ, Ղարաբաղում ընթանում է լայնածավալ զարգացման նախաձեռնություն։ Ղարաբաղում մեկը մյուսի հետևից կառուցվում են ճանապարհներ, թունելներ, գյուղատնտեսական նախագծեր և բնակելի շենքեր։ Մենք նույնպես մեր ներդրումն ենք ունենում այս գործընթացում։ Ադրբեջանն ապրում է փոփոխությունների և վերափոխումների ժամանակաշրջան, հատկապես ենթակառուցվածքների առումով», – ասել է Էրդողանը։