Ռատի Իոնաթամիշվիլի. «Նաց» լինելը սեւ բիծ է, իսկ «Նացին» աջակցելը՝ ամոթ
Ռատի Իոնաթամիշվիլի. «Նաց» լինելը սեւ բիծ է, իսկ «Նացին» աջակցելը՝ ամոթ

«Նաց» լինելը սեւ բիծ է, իսկ «Նացին» աջակցելը՝ ամոթ,- այս մասին սոցցանցում գրում է խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Ռատի Իոնաթամիշվիլին։

Ռատի Իոնաթամիշվիլին արձագանքել է ԿԸՀ-ում այսօր տեղի ունեցած միջադեպին, որտեղ ընտրությունների ամփոփիչ նիստում «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Կիրթաձեն չպարզված նյութ է ցողել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի վրա։

«Կեղծ լիբերալ գործակալության իմաստով ուսանողը ուսանող չէ, եթե չի մասնակցել «նացերի» վերադարձի ակցիային։ Հետո ինչ, եթե ուզում են հավատացնել երեք հարյուր հազար ձայնի կեղծման ստին։ Իրականում «Նաց» լինելը սեւ բիծ է, իսկ «Նացին» աջակցելը՝ ամոթ։ Կոլեկտիվ «նացերը» ճիշտ թեւկապներով են, սև բիկծ»,- գրել է Իոնաթամիշվիլին։