Ռատի Բրեգաձեն նշանակվել է Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնում:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ռատի Բրեգաձեն արդարադատության նախարարի պաշտոնում փոխարինել է Գոչա Լորթքիփանիձեին, ով ընտրվել է Հաագայի դատարանի դատավոր:
«Գոչա Լորթքիփանիձեն մեկնում է Հաագա: Երեկ նրա վերջին աշխատանքային օրն էր: Ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել նրան և հաջողություն մաղթել», – ասել է Ղարիբաշվիլին: