Ռատի Բրեգաձե. Մենք ակտիվորեն իրականացնում ենք ընտրական ցուցակների կատարելագործման նախագիծը, այսօրվա ցուցակները հնարավորինս ճշգրիտ են

18:26, 17.11.2023

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն խորհրդարանում «Նախարարի ժամ» ձևաչափով իր ելույթի ժամանակ խոսել է այն գործողությունների մասին, որոնք արդարադատության նախարարությունը իրականացնում է ընտրացուցակները լրացնելու ուղղությամբ։

Բրեգաձեի խոսքով, այսօրվա ցուցակները հնարավորինս ճշգրիտ են:

«Ինչ վերաբերում է տվյալների բազաներում մահվան դեպքերի արտացոլմանը, ապա դա արվում է ընտանիքի կամ համապատասխան գերատեսչության ծանուցման հիման վրա, և նշված բազաները թարմացվում են ամեն օր։ Բացի այդ, մենք ակտիվորեն իրականացնում ենք ընտրական ցուցակների կատարելագործման նախագիծը, 2013 թվականից 15 000 անձ դուրս է մնացել ընտրական ցուցակներից, և այսօրվա ցուցակները հնարավորինս ճշգրիտ են»,- նշել է արդարադատության նախարարը։

Ռատի Բրեգաձեի ելույթի տեքստը տարածում է արդարադատության նախարարությունը։

Նմանատիպ