Ռաճան պետք է դառնա չորս սեզոնանոց հանգստավայր. Մամուկա Բախտաձե
Ռաճան պետք է դառնա չորս սեզոնանոց հանգստավայր. Մամուկա Բախտաձե

Ռաճայում զբոսաշրջիկների քանակը առնվազն պետք է եռապատկենք,- այս մասին հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն Ամբրոլաուրիում, ով հյուրընկալվել է «Փուձեոբա» տոնին:

Մամուկա Բախտաձեն բոլոր ռաճվելներին և Ռաճայի հյուրերին շնորհավորել է այս օրվա առիթով և խոսել շրջանում իրականացված նախագծերի մասին:

 

Նրա խոսքով, շրջանում իրականացվել է 21 ենթակառուցվածքային նախագիծ, որոնցից 18-ն ավարտվելու է այս տարի:

«Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է գյուղի ճանապարհների շինարարության գործում ունենանք առավել շատ դինամիկա: Այդ տեսանկյունից, 2019-2020 թվականները կլինեն կարևոր, որը հնարավորություն կտա Ամբրոլաուրին և ընդհանրապես, Ռաճան դարձել չորս սեզոնանոց հանգստավայր: Սա այս շրջանի ներուժի մոտ 15 տոկոսն է»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: