«Ռանինա»-ի հաղթող Նիկոլոզ Քաջայան Վրաստանի անունից «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում հանդես կգա Գիգա Կուխիանիձեի երգով. Հոլովակի պրեմիերա [Տեսանյութ]

«Ռանինա»-ի հաղթող Նիկոլոզ Քաջայան Վրաստանի անունից «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում հանդես կգա Գիգա Կուխիանիձեի երգով։ Գիգա Կուխիանիձեն այս երգը գրել է հատուկ մրցույթի համար՝ «Հավաքենք ժպիտներ» «Lets count the smiles» վերնագրով։

Երգի պրեմիերան կայացավ ՝ «Այս շաբաթ-կիրակի» հաղորդման ժամանակ: Երգի հետ մեկտեղ հեռուստադիտողները դիտեցին նաև տեսահոլովակը, որի վրա աշխատել է Առաջին ալիքի թիմը։ Հոլովակի ռեժիսորը Զազա Օրաշվիլին է, նկարիչը՝ Շակո Պոպիաշվիլին, իսկ Նիկո Քաջաիայի կերպարն ու զգեստները հոգացել է Իզա Նադարեիշվիլին։ Հաղորդմանը զուգահեռ տեսահոլովակն ու երգը ներկայացվել են Եվրատեսիլի պաշտոնական կայքում։

«Ռանինայի» հաղթող 10-ամյա Նիկո Քաջայան մանկուց տարված է երաժշտությամբ և երգով։ Տարբեր տարիներին սովորել է վոկալի դպրոցներում, այդ թվում՝ «Վոկալի ակադեմիայում»։ Մասնակցել է տարբեր հեռուստաշոուների և համերգների։

2020 թվականին ընդունվել է Թբիլիսիի Էվգենի Միքելաձեի անվան երկրորդ կենտրոնական երաժշտական ​​դպրոց՝ դաշնամուրի բաժին։ Բացի երաժշտությունից, Նիկոն տարված է քանդակագործությամբ և նկարչությամբ:

Գիգա Կուխիանիձեն արդեն տասներեքերորդ տարին է, ինչ համագործակցում է Հանրային հեռարձակողի Եվրատեսիլի պրոդյուսերական խմբի հետ։ Նրա հեղինակած երգերը երեք անգամ հաղթել են վրացական մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում։

Դեկտեմբերի 19-ին Փարիզում կանցկացվի «Մանկական Եվրատեսիլ» երգի 19-րդ մրցույթը, որին կմասնակցեն 19 երկրներ։ Ավանդաբար հեռարձակումը տեղի կունենա Հանրայինի ուղիղ եթերում։

Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցում է 2007 թվականից։