«Ռաին Էարը» ստացել է Վրաստան թռիչքներ կատարելու իրավունք, առաջին չվերթները տեղի կունենա նոյեմբերի 6-ին
«Ռաին Էարը» ստացել է Վրաստան թռիչքներ կատարելու իրավունք, առաջին չվերթները տեղի կունենա նոյեմբերի 6-ին

Իռլանդական ցածր բյուջետային «ռաին էար» (Ryanair) ավիաընկերությունը պարբերական թռիչքներ է սկսում Թբիլիսիի և Քութաիսիի ուղղությամբ: Առաջին չվերթը կատարվելու է Թբիլիսիի ուղղությամբ, նոյեմբերի 6-ին:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, քաղաքացիական ավիացիայի գործակալության կողմից, ավիաընկերությանը թռիչքներ իրականացնելու թույլտվությունը շնորհվել է 2019 թվականի հոկտեմբերի 24-ին:

Թռիչքները ՝ Միլան-Թբիլիսի-Միլան, Մարսել-Քութաիսի-Մարսել և Բոլոնիա-Քութաիսի-Բոլոնիա ուղղություններով կատարվելու են հետևյալ գրաֆիկով.

Միլան-Թբիլիսի-Միլան – նոյեմբերի 6-ից ՝ շաբաթական չորս անգամ, ամեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի

Մարսել-Քութաիսի-Մարսել – նոյեմբերի 7-ից ՝ շաբաթական երկու անգամ, ամեն հինգշաբթի և կիրակի

Բոլոնիա-Քութաիսի-Բոլոնիա- նոյեմբերի 9-ից ՝ շաբաթական երկու անգամ, ամեն երեքշաբթի և շաբաթ

Ավիաչվերթները մինչ ձմեռային նավիգացիոն սեզոնի կատարվելու են ՝ Boeing B737 մակնիշի օդանավերով: