Ռաֆայել Գլյուքսմանը կդառնա Ֆրանսիայի 2027 թվականի նախագահական ընտրություններում կենտրոնաձախ թեկնածուն

13:16, 12.10.2026

Ռաֆայել Գլյուքսմանը կդառնա Ֆրանսիայում 2027 թվականի նախագահական ընտրությունների կենտրոնամետ-ձախ թեկնածուն։ Եվրախորհրդարանի պատգամավոր Գլյուքսմանը հաղթել է կենտրոնամետ-ձախերի ներքին ընտրություններում (փրայմերիզում)։ 46-ամյա քաղաքական գործիչը գլխավորում է «Հրապարակ» (*Place Publique*) շարժումը։

«Ես այն թեկնածուն եմ, որը հանդես է գալիս մակրոնիզմից հրաժարվելու, ֆրանսիական ձախերի շրջանում Ժան-Լյուկ Մելանշոնի գերիշխանությանը վերջ դնելու օգտին, և այն թեկնածուն, որն ի վիճակի է հաղթել մեր վաղեմի թշնամուն՝ ծայրահեղ աջերին», – հայտարարել է նա քվեարկությունից հետո։

Մակրոնին փոխարինելու հավակնող նախագահի պոտենցիալ թեկնածուների վարկանիշային աղյուսակում շարունակում են առաջատար մնալ ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության ներկայացուցիչները. Ժորդան Բարդելլան ունի 33% աջակցություն, իսկ Մարին Լը Պենը՝ 32%։

Նմանատիպ