Ռադոսլավ Սիկորսկի․ «Մեր խորհրդային, իսկ այժմ՝ ռուսաստանցի գործընկերները պետք է հասկանան ուժերի հարաբերակցությունը․ նրանք նաև պետք է գիտակցեն, թե ինչի մեջ են ներքաշվում, երբ սպառնում են մեզ»

16:22, 17.09.2026

Մեր խորհրդային, իսկ այժմ՝ ռուսաստանցի գործընկերները պետք է հասկանան ուժերի հարաբերակցությունը, ինչպես նաև՝ իրենց գործողությունների հետևանքները, երբ սպառնում են մեզ, – հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ արձագանքելով Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևի հայտարարությանը, ըստ որի՝ եթե Լեհաստանը պատերազմ սկսի Ռուսաստանի դեմ, ապա լեհական պետությունը կդադարի գոյություն ունենալ երկու-երեք օրվա ընթացքում։

Սիկորսկին նշել է, որ ռուս գեներալներն արդեն քսան տարի է՝ միջուկային պատերազմով են սպառնում Լեհաստանին, իսկ Կրեմլի քարոզիչներն անդադար են անում դա։

Ըստ Լեհաստանի ԱԳ նախարարի՝ միջուկային սպառազինությունը մի ոլորտ է, որտեղ Ռուսաստանն առավելություն ունի։

«Սակայն դժվար է ասել, թե որքանով են նրանք սովորել օգտագործել այդ առավելությունը՝ դատելով Ուկրաինայի օրինակից։ Եթե Ռուսաստանը կարողանար լուծել այս պատերազմը միջուկային շանտաժի միջոցով, ապա վաղուց արդեն կաներ դա», – հավելել է Սիկորսկին։

Նմանատիպ