Ռադոսլավ Սիկորսկին դիմել է Իլոն Մասկին. Տեսնու՞մ ես, մեծ մարդ, քաղաքականությունն ավելի բարդ դուրս եկավ, քան դու կարծում էիր

13:36, 06.06.2025

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին սոցիալական ցանց X-ում արձագանքել է Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի միջև հակամարտությանը։

Սիկորսկին հիշեցրել է Մասկին, որ քաղաքականությունը հեշտ գործ չէ։

«Տեսնու՞մ ես, մեծ մարդ, քաղաքականությունն ավելի բարդ դուրս եկավ, քան դու կարծում էիր», – գրել է Սիկորսկին և կիսվել Մասքի մարտի 9-ի հրապարակմամբ, որտեղ ամերիկացի միլիարդատերը Սիկորսկին «փոքր մարդ» էր անվանել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում՝ Գերմանիայի կանցլերի հետ մամուլի հանդիպման ժամանակ, հայտնել է, որ հիասթափված է Իլոն Մասքից։ Թրամփի խոսքով՝ Մասկին օրինագծի հետ կապված խնդիրներ են առաջացել, երբ իմացել է, որ կառավարությունը նախատեսում է կրճատել էլեկտրամոբիլների մանդատը։

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, որը անցած շաբաթ թողել է ԱՄՆ կառավարության արդյունավետության ղեկավարի պաշտոնը, սոցիալական ցանցում գրել է, որ առանց իրեն Թրամփը կպարտվեր ընտրություններում, իսկ դեմոկրատներն էլ կունենային վերահսկողություն Ներկայացուցիչների պալատի նկատմամբ՝ «ինչպիսի երախտամոռություն է»։

Նմանատիպ