Ռադոսլավ Սիկորսկի. Նախագահ Թրամփը սիրում է հաղթողներին, ես չեմ զարմանա, եթե Վոլոդիմիր Զելենսկին շուտով դառնա նրա սիրելի քաղաքական գործիչը

11:10, 27.07.2026

Նախագահ Թրամփը սիրում է հաղթողներին, և Ուկրաինան ապացուցում է, որ իր ձեռքում ավելի ուժեղ խաղաթղթեր կան, քան նա սպասում էր,- այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:

Նրա խոսքով, նա չի զարմանա, եթե շուտով ԱՄՆ նախագահի սիրելի քաղաքական գործիչը դառնա նրա ուկրաինացի գործընկերը: 

«Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանի խորքը՝ օգտագործելով իր սեփական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները։ Այնպես որ, ես չեմ զարմանա, եթե Վոլոդիմիր Զելենսկին շուտով դառնա նրա սիրելի քաղաքական գործիչը», – ասել է Սիկորսկին։

Նմանատիպ