Ռադոսլավ Սիկորսկի. Բոլոր նրանք, ովքեր սատարում են Վիկտոր Օրբանին, օգնում են Մոսկվային

18:45, 28.03.2026

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու հայտարարությամբ՝ Վիկտոր Օրբանին սատարելը նշանակում է օգնել Մոսկվային:

Նրա խոսքով՝ Մոսկվան աջակցում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, քանի որ նա արգելափակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

«Մոսկվան սատարում է Օրբանին, քանի որ նա սաբոտաժի է ենթարկում Եվրամիությունը, արգելափակում է պատժամիջոցները և Ուկրաինայի ֆինանսավորումը: Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր սատարում են Օրբանին, օգնում են Մոսկվային: Իրականում ամեն ինչ հենց այդքան պարզ է», – գրում է Ռադոսլավ Սիկորսկին:

Նմանատիպ