Ռադիսլավ Սիկորսկի. Ռուսաստանը ամեն ինչ օգտագործում է Եվրոպա խորը ներթափանցելու համար, շատ անպատասխանատու կլինի, եթե մենք անօդաչու թռչող սարքերի պատ չկառուցենք
Ռադիսլավ Սիկորսկի. Ռուսաստանը ամեն ինչ օգտագործում է Եվրոպա խորը ներթափանցելու համար, շատ անպատասխանատու կլինի, եթե մենք անօդաչու թռչող սարքերի պատ չկառուցենք

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հայտարարությամբ՝ Եվրոպան պետք է պատրաստ լինի, քանի որ Ռուսաստանը կարող է խոր ներթափանցում իրականացնել տարածաշրջանում։

Սիկորսկին նշել է, որ եթե Եվրոպան չստեղծի անօդաչու թռչող սարքերին (դրոններին) հակազդելու հնարավորություն, դա կլինի մեծ անպատասխանատվություն։

«Ցավոք, Ռուսաստանը օգտագործում է ամեն ինչ, ինչ կարող է, որպեսզի հասնի Եվրոպայի խորքը։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Կարծում եմ, եթե մենք չստեղծենք հակադրոնային հնարավորություններ, դա կլինի անպատասխանատվություն», – հայտարարել է Ռադոսլավ Սիկորսկին։