«Նոր ուժեր» շարժման լիդեր Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են «Ալֆա» հատուկ նշանակության ջոկատի անդամները,-այս մասին լրատվություն է տարածել «Բատկիվշինա» կուսակցության անդամ Իգոր Լուցենկոն:
«Այս պահին Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են «Ալֆայի» ներկայացուցիչները»,-գրել է Լուցենկոն սոցիալական ցանցում:
Մի քանի րոպե առաջ Միխեիլ Սաակաշվիլիի թիմակից Դավիթ Սաղվարելիձեն իր ֆեյսբուքի էջում գրել էր, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալելու նպատակով, Fairmont Grand Hotel Kyiv հյուրանոցի մոտ մոբիլիզացված են հատուկ նշանակության ջոկատները:
Սաղվարելիձեն կոչ է արել կողմնակիցներին հավաքվել հյուրանոցի մոտ:
Հեղինակ -
Edgar Barsegyan