Ռադարներից անետացած ուղևորատար «Բոինգ 737»-ի բեկորները հավանաբար հայտնաբերվել են Ջակարտայի հյուսիսում, ծովի մեջ
Ռադարներից անետացած ուղևորատար «Բոինգ 737»-ի բեկորները հավանաբար հայտնաբերվել են Ջակարտայի հյուսիսում, ծովի մեջ: Համապատասխան տեղեկատվությունը տարածում է «Ռոյթեր» գործակալությունը ՝ հիմնվելով տեղական հեռուստատեսության վրա:
Ինչպես հայտարարել են տեղի իշխանությունները, ձկնորսները ջրի մեջ մալուխներ ու մետաղական մասեր են հայտնաբերել:
Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերությանը պատկանող ուղևորատար Boeing-ը, որում ավելի քան 50 մարդ է եղել, անհետացել է ռադարներից:
Ինքնաթիռը Ջակարտայից թռչում էր դեպի Պանտիանակ քաղաք: Ջակարտայից ինքնաթիռը թռել է տեղական ժամանակով ժամը 02:30-ին և չորս րոպե անց կորցրել էր կապը դիսպեչերների հետ: Ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ: