Քաղաքապետարանում ստուգումներ կանցկացնի միայն պետական աուդիտի ծառայությունը. Կախա Կալաձե
Կախա Կալաձեի հայտարարությամբ քաղաքապետարանում ստուգումներ իրականացնելու է միայն պետական աուդիտի ծառայությունը,- այս մասին լրագրողներին է հայտնել Թբիլիսիի նորընտիր քաղաքապետը:
Նրա խոսքերով պետական աուդիտի ծառայությունը միանգամից կստուգի քաղաքապետարանի մի քանի ծառայության գործունեությունը:
«Պետական աուդիտի ծառայությունը միանգամից ստուգելու է մի քանի ծառայության գործունեությունը, ինչպես նաև պետք լինելու դեպքում կստուգվեն այլ ծառայությունները: Ցանկանում եմ նշել, որ այս գործողությունը իրականացնելու է միայն պետական աուդիտի ծառայությունը»,-նշել է Կալաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan