Քաղաքային դատարանը այս րոպեներին քննարկում է անչափահասների նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը

13:57, 04.12.2017

Այս րոպեներին Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով երկու անչափահասի նկատմամբ  խափանման միջոց սահմանելու  հարցը:

Դատախազությունը պահանջում է նրանց նկատմամբ կիրառել բանտարկություն:

Դատավարությունը փակ է, քանզի այն վերաբերում է անչափահասներին:

Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին: Անչափահասների միջև դպրոցում սկսված վեճի արդյունքում զոհվել է երկու դպրոցական: Գործով մեղադրվող անչափահասներից մեկը ձերբակալված է, իսկ մյուսը դիմել է փախուստի:

 

 

Նմանատիպ