Պյոնչանգի օլիմպիական խաղերին հրավիրել են Վատիկանի պատվիրակությանը

10:57, 05.02.2018

Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ օլիմպիական խաղերին հրավիրել է Վատիկանի պատվիրակությանը,-այս մասին փոխանցում է Reuters-ը:

Պատվիրակության անդամները օլիմպիական կոմիտեի անդամների հետ հանդիպելու են այս շաբաթ և մասնակցելու են ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը:

Նշվում է, որ պատվիրակությունը ղեկավարելու է նախկին մարզիկ, Մոնսինյոր Մելկոր Սանչես Դե Տոգան:

 

Նմանատիպ