Կորեայի թերակղզու հյուսիսային և հարավային մասի միջև գտնվող վարչական սահմանը հատել է 200 հյուսիս կորեացի կին երկրպագու:
Օլիմպիական խաղերի ժամանակ երկու Կորեաների միջև նման մոտ կոնտակտները քաղաքական գործիչների կողմից գնահատվում է, որպես երկրների միջև գոյություն ունեցող սառը հարաբերությունների տաքացման նշան: Տարածված լրատվությամբ երկրպագուները ընտրվել են խիստ ընտրության սկզբունքով: ՈՒսումնասիրվել է նրանց ընտանեկան պատկանելությունը, տեսակետերը, հնարքները և Կորեայի աշխատավորական կուսակցության նկատմամբ հավատարմության որակը:
Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայի մարզական պատվիրակությանը, ապա այն կազմված է 46 մարդուց այդ թվում 22-ը կին հիկեյիստներն են:
Տարածված լրատվությամբ, կանանց հոկեյ մարզաձևում երկու Կորեաները հանդես են գալու մեկ թիմով:
Հեղինակ -
Edgar Barsegyan