Պուտինի ծայրահեղականությունը հետևել է ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշմանը. Յապ դը Հոոպ Սխեփեր
2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմը ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովին կայացված որոշման արդյունքն է,- այս հյատարարությունն արել է հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար, Յապ դը Հոոպ Սխեփերը՝ Nieuwsuur հեռուստատեսային հաղորդման շրջանակներում հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքով, Բուխարեստի գագաթնաժողովի պաշտոնական հաղորդագրության հրապարակումից հետո, որտեղ ՆԱՏՕ-ն Վրաստանի և Ուկրաինայի համար բացեց դուռը, Պուտինը անձամբ մոտեցավ իրեն և ասաց. «Պարոն գլխավոր քարտուղար, դա երբեք տեղի չի ունենա»:
Յապ դը Հոոպ Սխեփերի խոսքով, Պուտինի ծայրահեղականությունը հետևել է ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշմանը: