Պուտինը կարծում է, որ եթե պարտության մատնի Վրաստանին, ապա բոլոր նախկին խորհրդային միության երկրները կենթարկվեն նրան. Տեդ Պո
Պուտինը կարծում է, որ եթե պարտության մատնի Վրաստանին, ապա բոլոր նախկին խորհրդային միության երկրները կենթարկվեն նրան. Տեդ Պո

«Վրաստանը ունի բարդ հարևանություն: Այնտեղ կարելի է տեսնել ռուսական առջին, որը չունի բարեկամական տրամադրվածություն»,-այս հայտարարությունը ամերիկացի կոնգրեսմեն Տեդ Պոն արել է, Վրաստանի խորհրդարանի նախագահին պատվին Կոնգրեսում կայացած ընդունելության ժամանակ:

Թեխասցի կոնգրեսմենը և Վրաստանի բարեկամների խմբի ղեկավարը, ով կոնգրեսում Վրաստանին աջակցող բազմաթիվ բանաձևերի համահեղինակ է և նախաձեռնող, Վրաստանի խորհրդարանի նախագահին մեկ անգամ ևս հաստատել է երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ աջակցությունը և դատապարտել Վրաստանի տարածքային բռնագրավումը:

«Ռուսաստանը և Պուտինը, ցանկանում է, ունենալ քաղաքական և, կարծում եմ, տարածքային հսկողություն նախկին խորհրդային միության հանրապետություններում: Նա այս ուղղությամբ է շարժվում և մենք պետք է լինենք վստահ, որ նա այս ամենին չի հասնի: Այդ վերահսկողության համար պետք է իրեն ենթարկի նախկին խորհրդային միության երկրները, և առաջինը ինչ որ արեց դա Վրաստան ներխուժելն էր, քանզի Վրաստանը տարածաշրջանում ժողովրդավարական զարգացմամբ շատ հայտնի է, իսկ եթե նա իրեն կենթարկեր Վրաստանը, ապա բոլոր երկրները միանգամից կենթարկվեին Ռուսաստանին: Հենց դա է պատճառը, որ մենք դա թույլ չենք տալու և աջակցելու ենք Վրաստանին»,-ասել է Պոն:

 

Կոնգրեսականը մի քանի անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը բռնագրավել է Վրաստանի տարածքները:

«Ես Վրաստան եմ այցելել 2008 թվականի օգոստոսին, տեսել եմ ռուսական տանկերը: Ռուսները դեռևս չեն լքել ձեր երկիրը: ԱՄՆ-ի քաղաքականությունը հետևյալն է՝ Ռուսաստանը բռնազավթել է Վրաստանի տարածքները և այդ քաղաքականությունը չի փոխվելու քանի դեռ նրանք իսկապես չեն գնա ձեր տարածքներից»,-նշել է կոնգրեսականը:

Խոսքով ելույթ ունենալու ժամանակ նա զրուցել է նաև Վրաստանում ընթացող գործընթացների և ժողովրդավարության հաստատման մասին և նշել, որ ԱՄՆ-ն մնում է Վրաստանի հստակ աջակցողը և ռազմավարական գործընկերը: