Պուտինը հաղթում է Ռուսաստանի նախագահական ընտրություններում
Պուտինը հաղթում է Ռուսաստանի նախագահական ընտրություններում

Ռուսաստանի գործող նախագահի օգտին քվեարկած ընտրողների թիվը գերազանցել են 75 տոկոսը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 50 տոկոսն ամփոփելուց հետո։

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ Պուտինի օգտին է քվեարկել 21,9 մլն մարդ, որը կազմում է ձայների 75,01 տոկոսը։

Կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 50 տոկոսի ամփոփումից հետո զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ձայների 13,39 տոկոսով, իսկ երրորդ տեղում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին է՝ ձայների 6,34 տոկոսով։

Առաջին շնորհավորանքը արտերկրից Վլադիմիր Պուտինը ստացել է Սերբիայի նախագահից և վարչապետից: Նրանք շնորհակալություն են հայտնել Վլադիմիր Պուտինին այն ջանքերի համար, որի շնորհիվ պահպանվել են ռուս-սերբական ջերմ հարաբերությունները:

Վլադիմիր Պուտինին առաջիններից շնորհավորել է նաև Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը:

Ռուսաստանի նախագահը շնորհավորանքներ է ստացել նաև Բոլիվիայի, Վենեսուելայի, Ղազախստանի և Կուբայի առաջնորդներից: Վլադիմիր Պուտինին շնորհավորել է նաև բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանի դե-ֆակտո լիդեր Ռաուլ Խաջիմբան:

Ռուսաստանի նախագահական ընտրությունների անցկացումը Ղրիմի թերակղզում անօրեն է համարել ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Նրա խոսքերով, միակ նախագահը ում կարող է ընտրել Ղրիմի բնակչությունը, դա ՈՒկրաինայի նախագահն է: