ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ «Մարսելի» դեմ խաղում. Նեյմարը ստացավ լուրջ վնասվածք (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի վերջին խաղում ՊՍԺ-ն ընդունեց «Մարսելին» և վստահ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։

71 միավոր հավաքած ՊՍԺ-ն երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյի» նկատմամբ առավելությունը հասցրեց 14 միավորի։ «Մարսելը» 55 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

Առաջնության առաջատարը հանդիպումը ավարտել է 10 ֆուտբոլիստով: Հանդիպման ավարտին վնասվածք է ստացել բրազիլացի Նեյմարը:

Ավելի ուշ ՊՍԺ-ի մարզիչ, ՈՒնայ Յմերը հանգստացրել է երկրպագուներին և հայտարարել, որ վնասվածքը լուրջ չէ: