Պրահայում Զուրաբ Աբաշիձեի հետ երկխոսությունը կրկին կշարունակի Գրիգորի Կարասինը
Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի հետ երկխոսությունը կրկին շարունակելու է Գրիգորի Կարասինը,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանի իշխանության հանձնարարությամբ, պարոն Կարասինը շարունակելու է մասնակցել այս ձևաչափի հանդիպումներին: Պրահայում հաջորդ հանդիպումը կայանալու է, հավանաբար, նոյեմբերի վերջին»,- հայտարարել է Զախարովան:
Ռուսաստանի նախագահը Գրիգորի Կարասինին արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատել էր սեպտեմբերի սկզբին: Նրա պաշտոնն արտաքին գերատեսչությունում զբաղեցրել է Անդրեյ Ռուդենկոն: