Գրիգորի Կարասինը հեռանում է պաշտոնից
Գրիգորի Կարասինը հեռանում է պաշտոնից

Ռոսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը լքում է պաշտոնը: Ռուս դիվանագետը օգոստոսի 23-ին դառնում է 70 տարեկան և Ռուսաստանի «պետական ծառայության» մասին օրենքի համաձայն, նշված պաշտոնը նա կարող է զբաղեցնել մինչև 70 տարեկանը:

Ռուսական մամուլի լրատվությամբ, արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում քննարկվում է երեք թեկնածություն: Հիմնական թեկնածուն է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն, Իվան Վոլինկինը, որը 2007 թվականից Վրաստանում հայտարարված է որպես պերսոնա նոն գրանտ:

Վոլինկինը աշխատում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության արտասահմանյան ներկայացուցչություններում: Կոնկրետ ՝ ԱՄՆ-ում, Սերբիայում, Մոնտենեգրոյում և Մակեդոնիայում: 2009-2013 թթ.. նա Սերգեյ Լավրովի օգնականն էր, իսկ 2013-2018 թթ.. Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանը:

Գրիգորի Կարասինը հավանաբար աշխատանքը կշարունակի Ռուսաստանի դաշնության խորհրդում: Նա արտգործփոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից: Գրիգորի Կարասինը դիվանագիտական գործունեությամբ զբաղվում է 1972 թվականից: