2008 թվականի օգոստոսին ձևակերպված կրակի դադարեցման մասին փաստաթուղթը լրիվ կատարված է. Գրիգորի Կարասին

2008 թվականի օգոստոսին ձևակերպված կրակի դադարեցման մասին փաստաթուղթը լրիվ կատարված է,-այս մասին առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«2008 թվականի օգոստոսյան համաձայնագրի մասին զրուցել ենք՝ 2008 թվականին, 2009-ին և 2010-ին: Դրանից հետո գտնում եմ պայմանավորվել էինք, որ փաստաթութղը կատարված է: ես չգիտեմ, թե ինչու է հարկավոր այս հարցի կրկին բարձրացումը: Ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ 2008 թվականին կնքված պայմանագիրը լրիվ կատարված է»,-նշել է Կարասինը:

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը կատարել է բոլոր ստանձնած պարտավորությունները:

Ժնևում ընթանում է միջազգային բանակցությունների 44-րդ փուլը: