Պրահայում մասշտաբային բողոքի ցույց է անցկացվել վարչապետի հրաժարականի պահանջով
Պրահայում անցկացվել է վերջին 30 տարվա ընթացքում ամենամասշտաբային ցույցը: Ցուցարարները պահանջել են վարչապետ Անդրեյ Բաբիշիի հրաժարականը:
Կազմակերպիչների տվյալներով, հանրահավաքին մասնակցել է մոտ 120 հազար մարդ: Համապատասխանաբար, սա 1989 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո ամենաբազմամարդ բողոքի ցույցն էր:
Անդրեյ Բաբիշիի դեմ բողոքի ցույցեր են անցկացվում ապրիլից հետո, պարբերաբար:
Միլիարդատեր Անդրեյ Բաբիշիին մեղադրում են 2007 թվականին Եվրամիության կողմից փոքր բիզնեսի աջակցության համար հատկացված սուբսիդիաները իր հոլդինգի համար օգտագործելու մեջ: