Պրահայում հանրահավաք է անցկացվել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխությունների դեմ բողոքի ցույցի ժամանակ։
Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Լետնա այգում տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել։
Ցուցարարները բողոքում են Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի կառավարության ծրագրի դեմ, որի համաձայն՝ հանրային հեռարձակողների ֆինանսավորման ներկայիս մոդելը կփոխվի։
Մասնավորապես, փոփոխության համաձայն՝ հեռուստատեսությունն ու ռադիոն կֆինանսավորվեն պետական բյուջեից։ Ընդդիմության կարծիքով՝ սա կսպառնա հանրային լրատվամիջոցների անկախությանը։ Փոփոխությունների շրջանակներում նախատեսվում է նաև ֆինանսավորումը կրճատել 15%-ով, ինչը, հեռարձակողների կարծիքով, հանրային հեռուստատեսությունը կվերադարձնի 2008 թվականի բյուջեի մակարդակին, իսկ ռադիոն՝ 2005 թվականի բյուջեի մակարդակին։
Նրանց կարծիքով՝ նման ֆինանսավորումը բավարար չի լինի իրենց գործունեությունը շարունակելու համար։ Օրինագիծն արդեն անցել է առաջին քվեարկությունը և կշարունակի քննարկվել խորհրդարանում: Իր հերթին, Անդրեյ Բաբիսը նշում է, որ կառավարությունը կատարում է իր նախընտրական խոստումը և փորձում է թեթևացնել բնակչության ֆինանսական բեռը։