Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Ուկրաինային F-16 տեսակի կործանիչներ այլևս չեն կարող փոխանցել

19:31, 18.11.2026
Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Պաուլու Ռանժելի հայտարարությամբ՝ Պորտուգալիան Ուկրաինային F-16 տեսակի կործանիչներ այլևս չի կարող փոխանցել։
Բարձրաստիճան պաշտոնյան որպես դրա պատճառ նշել է սեփական երկրի օդային տարածքի և ծովային տարածքների պաշտպանության անհրաժեշտությունը։
Միևնույն ժամանակ Պաուլու Ռանժելը չի բացառել համագործակցությունը օդաչուների վերապատրաստման և զինամթերքի մատակարարման ուղղությամբ։
«F-16-ների մատակարարումը, փաստացի, անհնար է, իսկ վարժանքներն այլ հարց են։ Իրոք, պորտուգալական խմբերը նախկինում իրականացրել են ուկրաինացի օդաչուների վարժանքներ F-16-ների կառավարման ուղղությամբ, և հնարավոր է՝ մենք կարողանանք համագործակցել», – հայտարարել է Պաուլու Ռանժելը։
Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարը նաև հայտարարել է, որ նշված հարցը կքննարկի երկրի պաշտպանության նախարարության և զինված ուժերի հետ։

Նմանատիպ