Պորտուգալիայի կառավարությունն պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը։
«Այսօր՝ 2025 թվականի սեպտեմբերի 21-ին, Պորտուգալիայի պետությունն պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի պետությունը», – հայտարարել է Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Պաուլո Ռանգելը։
Ռանգելը նշել է, որ այս որոշումը կայացվել է Պորտուգալիայի նախագահի հետ համաձայնությամբ և «խորհրդարանում ներկայացված կուսակցությունների մեծամասնության» աջակցությամբ։
Հիշեցնենք, որ մինչ այդ Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան սեպտեմբերի 21-ին նույնպես պաշտոնապես ճանաչել էին Պաղեստինի պետությունը։