«Պորշեն» բոլոր աշխատակիցներին պարգևի տեսքով փոխանցելու է 9700 եվրո:
Ինչպես հայտարարել են ընկերությունում, ապրիլի աշխատավարձի հետ միասին այս ավելցուկը փոխանցելու են 25000 աշխատակցի:
Պրեսռելիզում ասված է, որ աշխատակիցները պարգևը ստանալու են լավ աշխատանքի համար: Ընկերության ներկայացուցիչների պարզաբանմամբ, պարգևի չափսը կախված չէ աշխատակիցների կողմից զբաղեցրած պաշտոնից:
2018 թվականի ֆինանսական տարվա ընթացքում «Պորշեյի» եկամուտը աճել է 10 տոկոսով և կազմել 25,8 միլիարդ եվրո: