Պորոշենկոն ստորագրել է Դոնբասի վերաինտեգրման մասին օրենք
Պորոշենկոն ստորագրել է Դոնբասի վերաինտեգրման մասին օրենք

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Դոնբասի վերաինտեգրման մասին օրենքը:

«Այդ օրենքը էականորեն ուժեղացնում է մեր պետության պաշտպանության համար ՈւՌՈւ և այլ ուժային ստորաբաժանումների կիրառման իրավական հիմքը: Շատ կարևոր է, որ այդ օրենքը ապահովում է իրավական մեխանիզմը, այդ թվում քաղաքական, դիվանագիտական ճանապարհով այդ տարածքների վերադարձը», – ասել է նա: Պորոշենկոն  ընդգծել է, որ այդ օրենքը բոլորովին չի խախտում Ուկրաինայի միջազգային պարտավորությունները, այդ թվում Մինսկի պայմանավորվածությունները «ինչպես ՌԴ-ն այժմ ցանակնում է ներկայացնել»: