Պոլտավայի շրջանում ռուսական զորքերի հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել
Ուկրաինայի Պոլտավայի շրջանում ռուսական բանակի հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։
Ըստ Պոլտավայի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Դյակիվնիչի՝ վնասվել են բնակելի շենքեր և հյուրանոցներ։
«Հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում մոբիլիզացված են բոլոր ծառայությունները։ Վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են», – նշել է Դյակիվնիչը։