«Պոլիտիկո» - ԱՄՆ-ն երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին դիտարկում է որպես Իրանի նոր առաջնորդ
ԱՄՆ նախագահի աշխատակազմը Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին դիտարկում է որպես բանակցային գործընթացի հնարավոր գործընկեր և Իրանի հնարավոր ապագա առաջնորդ։ «Պոլիտիկոն» այս տեղեկատվությունը հաղորդում է սեփական աղբյուրների հիման վրա։
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը նախատեսում է «փորձարկել» մի քանի թեկնածուների, չնայած վերջնական որոշում դեռևս չի կայացվել: «Politico»-ի տվյալներով՝ Իրանի շահի որդին՝ Ռեզա Փահլավին, թեկնածուների թվում չէ:
«Politico»-ի աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տունը քննարկում է Իրանի համար «վենեսուելական սցենարը», երբ իշխանության գլուխ կգա ներքին աջակցություն ունեցող և Միացյալ Նահանգներին հավատարիմ քաղաքական գործիչ:
Թրամփի վարչակազմը չի կարծում, որ Փահլավին որևէ իրական լեգիտիմություն կունենա Իրանում:
Միևնույն ժամանակ, փորձագետները կասկածանքով են մոտենում Քալիբաֆիի թեկնածությանը:
«Քալիբաֆին հավակնոտ և պրագմատիկ է, բայց միևնույն ժամանակ նա սկզբունքորեն նվիրված է իսլամական կարգի պահպանմանը», – Politiko-ին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի Իրանի գծով ավագ վերլուծաբան Ալի Վաեզին:
Մոհամմադ Բաղեր Քալիբաֆին ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում Իրան-Իրաք պատերազմի ժամանակ: 1999 թվականին նա նշանակվել է Իրանի ոստիկանական ուժերի ղեկավար: Նա Թեհրանի քաղաքապետն էր 2005-ից 2017 թվականներին։ 2020 թվականից ի վեր նա Իրանի միապալատ խորհրդարանի՝ Մեջլիսի խոսնակն է։
«Յերուսալեմ Փոստ»-ը հաղորդել է, որ Ղալիբաֆը մասնակցել է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, որից հետո Դոնալդ Թրամփը հինգ օրով հետաձգել է իրանական էլեկտրակայաններին ուղղված նախատեսված հարվածները։ Թեհրանը հերքում է բանակցությունների մասին տեղեկությունները։