Politico. Եթե եվրոպական կառավարությունները նախկինում չէին գիտակցում, որ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան բռնագրավելու սպառնալիքը լուրջ է, հիմա նրանք գիտակցում են
Մենք պետք է պատրաստ լինենք ուղիղ դիմակայության Թրամփի հետ, նա ագրեսիվ ռեժիմի մեջ է, և մենք պետք է պատրաստ լինենք,— «Պոլիտիկո»-ի տեղեկություններով՝ այս մասին հայտարարել է Եվրոպական միության դիվանագետներից մեկը։
ԵՄ արտաքին գործերի նախարարները հունվարի 7-ին հայտարարեցին, որ Գրենլանդիան «չի կարող զավթվել», այն բանից հետո, երբ Սպիտակ տունը կրկին բարձրացրեց այն հնարավորությունը, որ այն կարող է հայտնվել զինվորականների վերահսկողության ներքո։
«Պոլիտիկո»-ի համաձայն, եթե Եվրոպայի կառավարությունները մինչ այժմ չէին գիտակցում, որ Դոնալդ Թրամփի սպառնալիքը՝ Գրենլանդիան յուրացնելու վերաբերյալ, լուրջ է, ապա այժմ արդեն գիտեն։
«Պոլիտիկո»-ն գրում է, որ եվրոպացի քաղաքական գործիչները այլևս անտեսում չեն ԱՄՆ նախագահի ուժեղացված հռետորաբանությունը և հուսահատորեն փնտրում են ծրագիր՝ նրան կանգնեցնելու համար։
«Խաղասեղանին դրված է հարցը, թե ինչպես կարելի է ուժեղացնել Եվրոպան, Եվրոպական միությունը՝ կանխելու այն սպառնալիքները, որոնք ուղղված են նրա անվտանգությանն ու շահերին։ Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, և այն հնարավոր չէ նվաճել։ Ուստի՝ սպառնալիքները պետք է դադարեցվեն», – հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նուել Բարոն։