Politico - Վիկտոր Օրբանն ասում է, որ Հունգարիան կարգելափակի Եվրամիության օգնությունը Ուկրաինային, եթե Կիևը չհամաձայնի ԱՄՆ ծրագրին
Politico-ն հաղորդում է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված նամակում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել Եվրամիությանը աջակցել ԱՄՆ-ի 28 կետանոց «խաղաղության ծրագրին»։
«Եվրոպացիները պետք է անհապաղ և անվերապահորեն աջակցեն ԱՄՆ խաղաղության նախաձեռնությանը: Բացի ԱՄՆ նախագահին աջակցելուց, մենք պետք է անհապաղ սկսենք ինքնուրույն և ուղիղ բանակցություններ Ռուսաստանի հետ», – գրել է Օրբանը նամակում։
Ըստ Politico-ի, Օրբանը նամակում նաև գրել է, որ Հունգարիան չի աջակցում Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող որևէ հետագա ֆինանսական օգնության և համաձայն չէ նման որոշման հետ։