Politico. ՆԱՏՕ-ն ճնշում է գործադրում այն ​​անդամ պետությունների վրա, որոնք չեն միացել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար զենքի գնմանը
Politico. ՆԱՏՕ-ն ճնշում է գործադրում այն ​​անդամ պետությունների վրա, որոնք չեն միացել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար զենքի գնմանը

Politico-ն հաղորդում է, որ ՆԱՏՕ-ն ճնշում է գործադրում այն ​​անդամ պետությունների վրա, որոնք չեն միացել ԱՄՆ-ից Ուկրաինայի համար զենքի գնմանը։

Politico-ի տվյալներով՝ Նորվեգիան, Դանիան, Շվեդիան, Կանադան, Գերմանիան և Նիդեռլանդները արդեն 2 միլիարդ դոլարի ներդրում են կատարել չորս տարբեր PURL փաթեթներում, մինչդեռ երեկ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան և Ֆինլանդիան պատրաստ էին ավարտել հինգերորդ փաթեթը։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դեռևս ներդրում չեն կատարել PURL փաթեթում։

«Կա ակնկալիք, որ պատասխանատվության բաշխումը կլինի արդար, և նրանք, ովքեր դեռևս պարտավորություն չեն ստանձնել, պետք է դա անեն», – Politico-ին ասել է Շվեդիայի պաշտպանության նախարար Պոլ Յոնսոնը։

PURL-ը նախաձեռնություն է, որի շրջանակներում եվրոպական երկրները գնում են ամերիկյան զենք, փոխանցում այն ​​ՆԱՏՕ-ին, իսկ ՆԱՏՕ-ն՝ Ուկրաինային։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ իրենք ակնկալում են, որ ավելի շատ երկրներ լրացուցիչ ներդրումներ կկատարեն այս նախաձեռնության շրջանակներում, կգնեն ավելին, Ուկրաինային կտրամադրեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է հակամարտության խաղաղ կարգավորման համար։