«Politico». Մեծ Բրիտանիան հաջորդ շաբաթ կհանդիպի դաշնակիցների հետ՝ քննարկելու Հորմուզի նեղուցի բացման ուղիները

22:31, 10.04.2026

Բրիտանիան հաջորդ շաբաթ կհանդիպի դաշնակիցների հետ՝ քննարկելու Հորմուզի նեղուցը բացելու ուղիները՝ առանց Իրանին վճարումներ կատարելու։ Այս մասին տեղեկատվություն է տարածում «Politico»-ն՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Ինչպես գրում է «Politico»-ն, 41 երկրների ներկայացուցիչներ առաջին անգամ կհավաքվեն այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ հրադադարի մասին։

Հորմուզի նեղուցի հարցով Մեծ Բրիտանիան ապրիլի 2-ին նույնպես հյուրընկալել էր վիրտուալ հանդիպում, սակայն, պարբերականի տեղեկություններով, այժմ բանակցությունները կանցկացվեն ավելի ցածր մակարդակով։ Բանակցությունները կվերաբերեն համակարգված տնտեսական և քաղաքական միջոցներին, այդ թվում՝ հնարավոր պատժամիջոցներին։

Նմանատիպ